Գնել Սանոսյանը չի բացառում, որ այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու կարիք լինի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի բացառում, որ այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու կարիք լինի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գնել Սանոսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ այս պահին բավական բարդ ու ծանր իրավիճակ է ստեղծվել ոռոգման համակարգում։ Նախարարի խոսքով՝ հիմնականում խնդիր ունեն Ախուրյանի, Ազատի, Ապարանի ու Մարմարիկի ջրամբարները, այսինքն` այն խոշոր ջրամբարները, որոնք սնուցում են համակարգը ջրի պակաս ունեն։

Նախարարը նշեց, որ այսօրվա դրությամբ այդ պակասը արդեն 250 մլն մետր խորանարդի է հասնում։

«Ցավալի է, որ հատկապես Սևանի իջման գոտում կարիք կունենանք Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու և հավանաբար Ազգային ժողովին այդ խնդրանքով կդիմենք։ Դեռ որոշակի հաշվարկներ են արվում, թե ինչ ծավալի մասին է խոսքը»,- ասաց նա։

Նախարարը վստահեցրեց, որ դժվարությամբ, բայց կառավարությունը կկարողանա կառավարել այս գործընթացը։

«Մենք ինչքան հնարավոր է ավելի շատ կաշխատեցնենք պոմպակայանները, չխնայելով որևէ դրամ կամ էլեկտրաէներգիա, որպեսզի Սևանից քիչ ջրառ իրականացնենք»,– ասաց նա։

Հայերեն

Մեդալակիր մարմնամարզիկները Երևանում են․ «Զվարթնոց»-ում հանդիսավորությամբ դիմավորեցին հավաքականին

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում