Թուրքիայում տեղի են ունենում վերջին տարիների ամենավճռորոշ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները

4 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում մայիսի 14-ին մեկնարկել են երկրի վերջին տարիների պատմության թերևս ամենակարևոր և վճռորոշ ընտրությունները։ Ավելի քան 64 մլն մարդ այսօր կարող է իր վճռորոշ ձայնն ասել երկրի նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առավոտից ընտրատեղամասերում քվեարկողների պակաս չի երևում, բոլորը միաձայն նշում են, որ եկել են իրենց ձայնը ասելու՝ «հանուն Թուրքիայի ապագայի»։

Ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ու ընդդիմության միասնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և նրա գլխավորած քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության (CHP) միջև։

Արդեն իսկ ակնհայտ է, որ 2023-ի ընտրություններն աննախադեպ փորձություն են լինելու իսլամական և ազգայնական գաղափարախոսության կրող Էրդողանի համար, ով առաջադրվել է չորս կուսակցությունից բաղկացած Ժողովրդական դաշինքի կողմից։ 2003 թվականից ի վեր իշխանությունում գտնվող Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առավել քան երբևէ մոտ են իրենց բացարձակ իշխանությունը զիջելուն։ Պատճառները տարբեր են՝ տնտեսական ճգնաժամը (ինֆլյացիան գերազանցում է 43 տոկոսը), մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումներն ու ազատությունների սահմանափակումները, փետրվարի երկրաշարժը ու դրա ֆոնին ի հայտ եկած նոր կոռուպցիոն սկանդալները և այլն։

Փոխարենը նրա՝ արդեն երկար տարիների ընդդիմախոս Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի քան երբևէ այս ընտրություններում մոտ է լինելու հաղթանակին։ Վեց կուսակցություններից բաղկացած «Ազգային դաշինք»-ի կողմից առաջադրված քեմալական գործիչը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է վերացնել Թուրքիայում Էրդողանի հաստատած միանձնյա կառավարումը, վերականգնել խորհրդարանի լիազորությունները, ֆինանսական համակարգի անկախությունը և վերակենդանացնել տնտեսությունը։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենց հաղթանակի պարագայում երկիրը կվերականգնի արտաքին քաղաքական արևմտյան ուղղվածությունը, իսկ սիրիացի փախստականները կվերադարձվեն Սիրիա։ Ուշագրավ է, որ այս ընտրություններում Քըլըչդարօղլուին սատարելու մասին հայտարարել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը բավականին մեծ ընտրազանգված ունի երկրի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում։

Ընդամենը մի քանի ժամից պարզ կլինի, թե արդյոք Էրդողանը, ով երկարամյա հետևողական քաղաքականության արդյունքում իր ձեռքում է կենտրոնացրել կառավարման բոլոր լծակները, այդ թվում և՝ վերահսկողություն հաստատել լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի նկատմամբ, կկարողանա պահպանել Թուրքիան ամենաերկարը կառավարած առաջնորդի տիտղոսը։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու համար հարկավոր է, որ թեկնածուն հավաքի ձայների 50 տոկոսը։ Հակառակ պարագայում մայիսի 28-ին տեղի կունենա նախագահի ընտրությունների 2-րդ փուլը, որին կմասնակցեն 1-ին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները, իսկ կհաղթի առավելագույն քվե ստացած գործիչը։ Էրդողանից և Քըլըչդարօղլուից բացի, ընտրություններում մասնակցում է նաև ATA դաշինքից Սինան Օղանը։ «Հայրենիք» կուսակցությունից (Memleket Partisi) ղեկավար Մուհարեմ Ինջեն ընտրություններից 3 օր առաջ՝ մայիսի 11-ին հայտնեց թեկնածությունը հանելու մասին։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 32 կուսակցություն՝ միավորված տարբեր դաշինքներում։

Ընտրություններին արտերկրում արդեն մասնակցել է 3,4 մլն ընտրողներից 1,7 մլն-ը, ինչը ավելին է նախորդ ընտրությունների 1,4-ի համեմատ։ Քվեարկությունը կավատրվի ժանը 17։00-ին, ինչից անմիջապես հետո կսկսվի քվեների հաշվարկը։

Արաքս Կասյան

Հայերեն

Կանադայի արտգործնախարարը կարևորել է ԼՂ հայության վերադարձի իրավունքի ապահովումը

Քրեական ոստիկանության ծառայողները առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց

Քրեակատարողական ծառայության պետի գլխավորությամբ ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները

Թրամփը խոսել է ԱՄՆ–ում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման մասին

ԲՏԱ նախարարը Micron Instruments ընկերության և GTB հոլդինգի պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու հարցը

Արաղչին Իրանի և ԵՄ–ի միջև կառուցողական փոխգործակցության հույս է հայտնել

Երկխոսությունն ու հետադարձ կապը նպաստում են կամավոր ատեստավորման համակարգի բարելավմանը. Ժաննա Անդրեասյան

Վարդան Կոստանյանն ազատվել է Իրանում ՀՀ առտրական կցորդի պաշտոնից և նշանակվել ՏԿԵ փոխնախարար

Անդրանիկ Քոչարյանը մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից

ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր