ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 7-ին, ժամը 18:22-ին տեղեկություն է ստացել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 1մ), բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշին և կախվել դեպի ձորակը:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ն. Մ.-ն (ծնված 1977 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1999 թ.) և Ա. Մ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Դիլիջան բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան