Միջազգային

Սուդանի բանակը և հատուկջոկատայինները համաձայնել են մեկշաբաթյա հրադադարի

1 րոպեի ընթերցում

Սուդանի բանակը և հատուկջոկատայինները համաձայնել են մեկշաբաթյա հրադադարի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի բանակն ու արագ արձագանքման ուժերը (հատուկջոկատայիններ) համաձայնություն են տվել երկրում մեկ շաբաթով հրադադարի ռեժիմի հաստատմանը՝ սկսած մայիսի 4-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հարավային Սուդանի արտաքին գործերի նախարարությունը։

«Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ Բուրհանը և հատուկ նշանակության ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոն սկզբունքորեն հավանություն են տվել 7-օրյա հրադադարին, որը պետք է ուժի մեջ մտնի մայիսի 4-ին», - ասված է Հարավային Սուդանի ԱԳՆ հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում