Միջազգային

Առնվազն 19 երկիր ցանկություն է հայտնել անդամակցելու BRICS-ին

1 րոպեի ընթերցում

Առնվազն 19 երկիր ցանկություն է հայտնել անդամակցելու BRICS-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 19 երկիր մտադրություն է հայտնել անդամակցելու BRICS խմբին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն): Նրանց հայտերը կքննարկվեն խմբի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) Քեյփթաուն քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

«(Հանդիպմանը) կքննարկվի BRICS-ի ընդլայնումը և այն ձևերը, որոնք այն կարող է ընդունել: Տասներեք երկրներ արդեն պաշտոնապես դիմել են անդամակցության խնդրանքով, ևս վեցը դա արել է ոչ պաշտոնապես: Ամեն օր մենք նման խնդրանքներ ենք ստանում», - հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում Ասիայի և BRICS-ի հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան, BRICS-ում ՀԱՀ-ի ներկայացուցիչ Անիլ Սուկլալը:

Դիվանագետի խոսքով՝ օրակարգում նաև կլինեն «հրատապ հարցեր», այդ թվում՝ խմբի արձագանքը Սուդանի ճգնաժամին։

Սուկլալը նաև նշել է, որ BRICS-ի բոլոր արտգործնախարարները «հաստատել են իրենց մասնակցությունը» հանդիպմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում