Սպորտ

Մեծ Բրիտանիայի ծանրամարտի հավաքականի մարզիչը երևանյան առաջնությունը լավագույններից մեկն է համարում

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ծանրամարտի հավաքականի մարզիչը երևանյան առաջնությունը լավագույններից մեկն է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Մարտինն անդրադարձել է Հայաստանում ընթացող Եվրոպայի առաջնությանը՝ կարծիք հայտնելով, որ սա լավագույն առաջնություններից մեկն է, որին իրենք մասնակցել են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում բրիտանացի մարզիչն ընդգծում է, որ իրենք մասնակցել են տարբեր առաջնությունների տարբեր երկրներում, իսկ Երևանում ընթացող առաջնությունը լավագույններից է։ Նրա խոսքով՝ երևանյան առաջնության միջավայրը, մթնոլորտը ֆանտաստիկ են։

Մեծ Բրիտանիայի ընտրանին, որը Երևանում արդեն 4 մեդալ է նվաճել, առաջիկա օրերին ևս մի քանի մեդալի ակնկալիք ունի:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում