Հասարակական

Գնել Սանոսյանն ու ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանի տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանն ու ԻԿԱՕ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանի տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Նիկոլյա Ռալլոյին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ ավիացիոն ոլորտում առկա վիճակը, զարգացումները, խնդիրները։

Քննարկվել է ՀՀ տարածքում այլ օդանավակայանների շահագործման վերաբերյալ հարցեր։

ԻԿԱՕ պաշտոնյային է ներկայացվել Հայաստանի կողմից իրականացվող քայլերը եվրոմիության կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումների վերացման ուղղությամբ։

Նիկոլյա Ռալլոյին գոհունակություն է հայտնել ՀՀ ավիացիայի զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացված ջանքերի, ինչպես նաև միջազգային ստանդարտների ներդրման և ՀՀ ավիացիոն ոլորտի օրենսդրությունը միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում