Հասարակական

Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հյուպինգ Հուանգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով հագեցած օրակարգը:

Հյուպինգ Հուանգը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը և կարող է Երևանին օգտակար լինել նաև այդ բնագավառներում:

Շնորհակալություն հայտնելով գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Հրաչյա Սարգսյանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում: Քաղաքապետը հյուրերին է ներկայացրել ոլորտային այն խնդիրները, որոնց լուծման համար համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:

Ամփոփելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ կողմերը նախանշել են առաջիկա անելիքները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում