Հարավային Կորեայում բարեփոխումներ են մշակել՝ առաջարկելով 52-ժամյա աշխատանքային շաբաթը դարձնել 69-ժամյա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն այսօր կառավարությանը հանձնարարել է դիտարկել 52-ժամյա աշխատանքային շաբաթվա համակարգի վերաբերյալ առաջարկված բարեփոխումը` հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ սերնդի կարծիքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Կորեայի Հանրապետության Աշխատանքի նախարարության կողմից անցյալ շաբաթ հայտարարված բարեփոխումների միջոցառումների համաձայն՝ ընկերություններին թույլատրվելու է շաբաթական առավելագույն աշխատաժամանակը հասցնել 69 ժամի՝ միաժամանակ պահպանելով միջին աշխատանքային ժամերը 52 ժամվա սահմաններում:

Ըստ Yonhap-ի՝ առաջարկը ներկայացվել է, քանի որ ձեռնարկությունները դժգոհում են այն բանից, որ 52-ժամյա աշխատանքային շաբաթվա պատճառով վերջնաժամկետներին հասցնելու հետ կապված դժվարություններ են առաջանում:

Նախագիծը գտնվում է հանրային քննարկման փուլում՝ նախքան հունիս-հուլիս ամիսներին Ազգային ժողովի հաստատմանն ուղարկելը։

Յուն Սոկ Յոլը հայտնել է, որ հարկավոր է վերանայել օրինագծի այն մանրամասները, որոնք հարկավոր է շտկել, ինչպես նաև հարկավոր է շփվել հասարակության հետ՝ հաշվի առնելով աշխատողների կարծիքները, հատկապես MZ սերնդի (խմբ.՝ Millenilals սերունդ՝ ծնված 1981-1995 թթ.-ին, և Z սերունդ՝ ծնված 1996-2005 թթ.-ին) կարծիքը:

Հայերեն

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն

Գյումրիում ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել․ կան ձերբակալվածներ

Արայիկ Հարությունյանի և Վահագն Ալեքսանյանի ասուլիսը

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

5 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով

Արամ Սարգսյանը քվեարկել է հանուն անկախ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը