Հասարակական

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այց կատարեց Գեղարքունիքի մարզ

8 րոպեի ընթերցում

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն  աշխատանքային այց կատարեց  Գեղարքունիքի մարզ

ԳԱՎԱՌ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 10-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, «Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, պաշտոնական այլ անձինք։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի առաջին կանգառը Գեղարքունիքի մարզպետարանում էր, որտեղ կայացած հանդիպման ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկեցին 2022 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջեւ ստորագրված համագործակցության ճանապարհային քարտեզը, որը հնարավորություն է տալիս՝ երկու պետությունների տարածքային միավորների համագործակցությունը ծավալել տնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, զբոսաշրջության եւ կենսական նշանակության այլ ոլորտներում, ինչն էլ կնպաստի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Ողջունելով ՌԴ դեսպանին, մարզպետ Կարեն Սարգսյանը կարեւորեց հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների պահպանումը եւ զարգացումը, ներկա համագործակցության հետագա խորացումը։

«Մեր հարաբերությունները պետք է գտնվեն ամենաբարձր մակարդակում՝ հաշվի առնելով հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մեր պետությունների դաշնակցային տեւական կապերը։ Նախորդ տարի համագործակցություն հաստատելու նպատակով մենք այցելեցինք ՌԴ Օմսկի մարզ, քննարկեցինք եւ հստակեցրինք մեր անելիքները, այնուհետ Օմսկի պատվիրակությունը փոխադարձ այցով եղավ մեզ մոտ, որի ընթացքում կազմեցինք համագործակցության ճանապարհային քարտեզ՝ որոշելով համագործակցության ոլորտները։ Համագործակցության հուշագիր ստորագրվեց Գավառի պետական համալսարանի եւ Օմսկի պետական մանկավարժական համալսարանների միջեւ։ Ցավոք, նախորդ տարում շատ բան չհաջողվեց անել, քանի որ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկվեց ադրբեջանական ագրեսիան, որը ծավալվեց նաեւ Գեղարքունիքի մարզի տարածքում։

Վերջերս մենք ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի կողմից ստացել ենք Գեղարքունիքի մարզում ռուսական դպրոցի շենքի կառուցման մասին առաջարկություն, ինչին դրականորեն ենք արձագանքել։

Հավելեմ նաեւ, որ այժմ Գեղարքունիքի մարզում իրականացվում են կենսական եւ սոցիալ-տնտեսական նշանակության մեծածավալ ծրագրեր, որոնք էապես բարելավում են մեր ժողովրդի կենսապայմանները եւ խթանում տնտեսության զարգացումը։ Կառուցվում են հիվանդանոցային, դպրոցական, նախադպրոցական նոր շենքեր, ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրատարներ, գազատարներ, բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցեր, մշակույթի տներ։ Մենք նաեւ համաձայնություն ենք տվել, որ մեր մարզ տեղափոխվեն եւ շինարարության մեջ ներգրավվեն ՌԴ շինարարական երկու կազմակերպություններ, որոնք գլխավորում են մեր հայրենակիցները»,-նշեց Կարեն Սարգսյանը։

Այնուհետ մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի դեմ սանձազերծած ագրեսիայի հետեւանքները, այդ բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

«Նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում հրետակոծության ենթարկվեց Վարդենիս համայնքի 12 բնակավայր։ Վնասվեցին հարյուրավոր բնակելի տներ, ենթակառուցվածքներ, գյուղտեխնիկա, հացահատիկի եւ այլ մշակաբույսերի ցանքեր, ուղիղ նշանառության տակ հայտնվեցին ավելի քան 5 հազար հեկտար մշակովի վարելահողեր, որտեղ այժմ անհնար է դարձել ցանքի աշխատանքների կազմակերպումը։ Անհնար է դարձել նաեւ հազարավոր հեկտարների հասնող արոտավայրերի եւ խոտհարքերի օգտագործումը, մի հանգամանք, որը խիստ բացասաբար է անդրադարձել մարզի անասնապահության եւ հողագործության զարգացման վրա։ Այդ ագրեսիայի հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված լքել էին իրենց բնակավայրերը։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկված քայլերի շնորհիվ շուրջ 90 տոկոսով վերականգնվել են վնասված բնակարանները եւ ենթակառուցվածքները, բնակչության հիմնական մասը վերադարձել է իրենց նախկին բնակության վայրեր, կյանքը մտել է բնականոն հուն, սակայն ադրբեջանական զինուժի ներկայությունը մեր տարածքում շարունակում է մնալ սպառնալիք մեր մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար»,-ներկայացրեց Կարեն Սարգսյանը։

Սերգեյ Կոպիրկինը, իր հերթին կարեւորելով հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը, հույս հայտնեց, որ Գեղարքունիքի եւ Օմսկի մարզերը առաջիկայում տեսանելի ձեռքբերումներ կունենան թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային համագործակցության ոլորտներում։

Հանդիպման ավարտից հետո կողմերը համատեղ այց կատարեցին 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայից տուժած Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրեր՝ ստեղծված սահմանային իրավիճակը եւ բնակավայրերի վերականգման գործընթացը տեղում դիտարկելու նպատակով։

Այցի հաջորդ կանգառը Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի մշակույթի տանը գործող ռուսաց լեզվի ուսուցման կենտրոնում էր, որը բացվել է 2022 թվականի սեպտեմբերից, «Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի ու Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Կենտրոնը հագեցած է անհրաժեշտ գրականությամբ եւ ուսուցման համար բավարար պայմաններով։ Ինչպես ներկայացրեց կենտրոնի ռուսաց լեզվի ուսուցչուհի Գոհար Ոսկանյանը, ռուսաց լեզվին տիրապետելու, ռուս պատմությանն ու մշակույթին ծանոթանալու նպատակով անվճար հիմունքներով կենտրոն են հաճախում 7-14 տարեկան 70 երեխա։ Կենտրոնը գործում է տարիքային 2 խմբով։ Կան նաեւ հերթագրված երեխաներ, ովքեր ցանկանում են ընդգրկվել ուսուցման գործընթացում։ Այստեղ հաճախում են նաեւ Վարդաձորին հարեւան բնակավայրերի դպրոցահասակ երեխաները։

Կենտրոնի սաները հյուրերի համար պատրաստել էին դաս-միջոցառում՝ «Ռուսաստանը եւ Մոսկվան» թեմայով։

Սերգեյ Կոպիրկինն այցն ավարտեց «Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ համագործակցող Սեւան քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում, որտեղ տնօրինության եւ աշակերտների նախաձեռնությամբ հյուրերի ուշադրությանը ներկայացվեց ռուսերեն գրական-երաժշտական միջոցառում։ «Երեւանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի կողմից դպրոցին հանձնվեց ռուսալեզու գրականություն, «Նոթբուք» համակարգիչ եւ պրոյեկտոր։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին, Վարդաձորի մշակույթի տան ռուսաց լեզվի կենտրոնի եւ Սեւանի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին՝ ջերմ ընդունելության եւ կազմակերպված միջոցառումների համար։

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Քաղաքականություն

ԱԺ նախագահը ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությանն է ներկայացրել ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ»–ը

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Հայաստան

Հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

Քաղաքականություն

ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սահմանադրության օրվա առիթով

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա առթիվ

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

Քաղաքականություն

ԱՄՆ–ն ցանկանում է առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. կոնգրեսական

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականություն

ԱՄՆ–ն կարող է ապահովել, որ Հայաստանը դիմակայուն լինի արտաքին ճնշումների նկատմամբ. կոնգրեսական Ջո Ուիլսոն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Քաղաքականություն

Քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում, մենք եղել ենք ՀՀ-ի բարեկամը, կանք և կլինենք․Իրանի դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է. ԱԺ նախագահ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում