Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը կցուցադրվի Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը կցուցադրվի Գյումրիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միությունը տեղեկացնում է, որ ֆիլմի Գյումրիի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 18-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

Ֆիլմը մի նկարչի մասին է, որի կյանքը եղավ ճակատագրական, եղավ առեղծվածային և նրա կյանքի ու մահվան միջակայքում մնաց մի կյանք, որը լի է ընդհանրապես մարդու կյանքի, նրա ժամանակի, նրա ապրածի ու մահի մասին խորքային խորհրդածություններով, զգացմունքայնությամբ ու գաղտնագրումներով: Իսկ իր փիլիսոփայությամբ ֆիլմը հայ ժողովրդի ճակատագրի, նրա փախուստի ու վերադարձի, նրա ժամանակի ու նրա որոնումների մասին խոհական ընդհանրացում է՝ հարցերով, որոնք ունեն կամ չունեն պատասխաններ:

Ֆիլմի հերոսն առաջին անգամ հայտնվել է Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» կինոնկարում, ինչից հետո ավելի քան 30 տարի կինոռեժիսորը հետևել է իր հերոսի կյանքի ու ճակատագրի վայրիվերումներին՝ ստեղծելով «Նկարչի երեք գերեզմանները» ստեղծագործությունը:

Ֆիլմը Երևանից բացի ցուցադրվել է Իտալիայում: Առաջիկայում ցուցադրվելու է Բուլղարիայում, Ուկրաինայում և այլուր:

Հայերեն

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին