Փրկարարները Երևանում ավտոմեքենա են դուրս բերել երթևեկելի հատված

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 2-ին, ժամը 16:05-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մուշավանի ամառանոցներում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

Հայերեն

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին

Ուկրաինան Նիդեռլանդներից այս տարի կստանա F-16 կործանիչների նոր խմբաքանակ

Ադրբեջանական SOCAR-ը բաժնեմաս է գնել Իսրայելի հանքավայրերից մեկում