ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,31 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ տարիների համագործակցության համար: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը, որը միտված է Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում:

Ընդգծվել է հատկապես 2022-2026 թթ.դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության հարթակների մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության կարևորությունը, ինչպես նաև Երևանում ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկած «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է ԵՄ և առաջավոր այլ երկրների փորձի հիման վրա ձևավորել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի առավել արդյունավետ ինստիտուցիոնալ հիմքեր:

Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև դրական գնահատել հասարակական կազմակերպությունների և նախարարության միջև կառուցողական համագործակցության արդյունքները: Դեսպան Վիկտորինն ընդգծել է նաև ԵՄ Բյուջետային աջակցության համաձայնագրի կարևորությունը և հույս հայտնել, որ համատեղ փոխգործակցությունը կշարունակվի բաց, թափանցիկ և արդյունավետ ճանապարհով: Դեսպանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման համար ԵՄ-ը արդեն իսկ տրամադրել է ֆինանսական աջակցություն, որը շարունակական է լինելու:

Նախարարը կարևորել է Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում պետական բյուջեի և ԵՄ դրամաշնորհի համատեղ միջոցներով ձեռքբերված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, որը միտված է թեթևացնելու քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակը: Նախարարն իր խոսքում նշել է, որ սարքավորումներն սկսել են կիրառվել: Երկուստեք կարևորվել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ի կողմից ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես՝ Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում կատարված աշխատանքը:

Եվրոպական միությունը՝ ԵՄ/ԵԽ-ի Գործընկերություն հանուն լավ կառավարման (PGG) ծրագրի շրջանակներում «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեքստում կազմակերպել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքի ներկայացումը, ազգային փորձագետների կողմից օրենսգրքերի ուղեցույցների մշակումը, նոր օրենսգրքերի կապակցությամբ ամիսներ շարունակ վերապատրաստումների իրականացումը և այլն: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն առաջացնող մի շարք թեմաների:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը