Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահան Կոստանյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառվարման կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահան Կոստանյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский