Թրամփին և նրա փաստաբանին պարտավորեցրել են 1 մլն դոլար վճարել Հիլարի Քլինթոնի դեմ «շինծու» հայց ներկայացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա փաստաբաններից մեկին պարտավորեցրել է գրեթե 1 մլն դոլար վճարել 2016 թ.-ի նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և մի շարք այլ անձանց դեմ շինծու հայց ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

ԱՄՆ նահանգային դատավոր Դոնալդ Միդլբրուքսը Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս «չարաշահել է դատական համակարգը»՝ քաղաքական նպատակներով «անլուրջ» հայցեր ներկայացնելով, ինչն, ըստ դատավորի, «խաթարում է օրենքի գերակայությունը» և «համարվում արդարադատության խոչընդոտում»։

«Այս գործը չպետք է բացվեր, այն բոլորովին լուրջ չէր ո՛չ փաստական առումով, ո՛չ էլ իրավական», - ասել է դատավոր Միդլբրուքսը:

Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, ԱՄՆ նախկին նախագահը և նրա փաստաբան Ալինա Հաբբան 2022 թ.-ի մարտին հայց են ներկայացրել դատարան՝ մեղադրելով Քլինթոնին և Դեմոկրատական պետական հանձնաժողովին այն բանում, որ նախքան 2016 թ.-ի ընտրությունները նրանք դավադրություն են կազմել ՀԴԲ-ի (Հետախուզության Դաշնային Բյուրո) և այլոց հետ, որպեսզի նախագահական մրցավազքի ժամանակ Ռուսաստանի հետ կապերի մասին կեղծ տեղեկություններ տարածեն և վարկաբակեն Թրամփին: Նրանք 70 միլիոն դոլարի փոխհատուցում էին պահանջում: Անցյալ տարվա նոյեմբերին ամբաստանյալները պատասխան միջնորդություն էին ուղարկել դատարան՝ նախկին նախագահի հայցերն անհիմն անվանելով և անձամբ Թրամփից և նրա փաստաբանից պահանջելով շուրջ 1 միլիոն դոլար։

Այսպիսով, դատարանը բավարարել է Քլինթոնի և մյուս մեղադրյալների միջնորդությունը և Թրամփին ու նրա փաստաբան Ալինա Հաբբային պարտավորեցրել գրեթե 938 000 դոլար վճարել այդ գործով ամբաստանյալներին:

Հայերեն

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը