ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Coca-Cola և PepsiCo ընկերությունների նկատմամբ՝ գնային խտրական քաղաքականություն վարելու կասկածանքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը նախնական հետաքննություն է սկսել Coca-Cola և PepsiCo ընկերությունների նկատմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների շուկայում գների խտրական քաղաքականություն վարելու կասկածանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հաղորդվում է, որ ընկերությունների գնային ռազմավարությունը հետաքննվելու է «Ռոբինսոն-Փաթմանի ակտ» կոչվող օրենքի շրջանակներում: Այդ օրենքը մատակարարներին արգելում է ավելի լավ գին առաջարկել խոշոր մանրածախ վաճառողներին՝ ի վնաս իրենց մանր մրցակիցների: 1936 թ.-ին ընդունված օրենքը, որը հիմնականում մոռացության է մատնվել, նպատակ ունի հավասար պայմաններ ստեղծել մանր ընկերությունների և խոշոր առևտրային ցանցերի համար:

Ըստ պարբերականի աղբյուրների՝ վերջին ամսվա ընթացքում ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը կապվել է խոշոր մանրածախ ցանցերի հետ, այդ թվում՝ Walmart-ի, որպեսզի տեղեկություններ ստանա նրանց կողմից զովացուցիչ ըմպելիքների գնման և գների սահմանման վերաբերյալ:

Պարբերականը նշում է, որ այս հետաքննությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեծ ուշադրություն է դարձնում հակամենաշնորհային քաղաքականությանը և «խոշոր ընկերություններին զսպելուն»:

«Ռոբինսոն-Փաթմանի ակտը» դաշնային հանձնաժողովի կողմից չի կիրառվել 1988 թ.-ից ի վեր:

Օրենքի քննադատները, սակայն, նշում են, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ. փոքր բիզնեսը զարգացնելուն զուգահեռ խոշոր առևտրային ցանցերում գները կբարձրանան, ինչից կտուժեն սպառողները:

ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի խոսնակը, PepsiCo-ի, Coca-Cola-ի և Walmart-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվել են մեկնաբանություն տալ պարբերականին:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից