Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Արամ Հովհաննիսյանը՝ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 9-ին ստորագրած որոշումների համաձայն՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, իսկ Արամ Հովհաննիսյանը՝ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումները հրապարակված են ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էր մի քանի պաշտոնյայի զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագրեր: Նա զբաղեցրած պաշտոնից ազատել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին:

Ըստ Փաշինյանի որոշումների՝ ՆԳ փոխնախարարներ են նշանակվել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Համբարյանն ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Արփինե Սարգսյանը:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում