Հասարակական

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում դեկտեմբերի ցերեկը, դեկտեմբերի 12-ին, 13-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 12-ին, 14-ի ցերեկը, 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 11-ին, 12-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում