ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդանյանը կմեկնի Փարիզ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդանյանը կմեկնի Փարիզ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/12/1099310.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ՝ Ֆրանսիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում:
Վարդանյանը դեկտեմբերի 10-13-ը մասնակցելու է ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին: