«Հայաստան» դաշինքից 6 անդամ հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը. ԿԸՀ-ն մանդատներ տրամադրեց 4 նոր պատգամավորի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատգամավորական մանդատներ տրամադրեց Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին ու Իրինա Գասպարյանին («Հայաստան» խմբակցություն), «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 6 թեկնածուներ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ այսպիսով հրաժարվելով մանդատներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն դեկտեմբերի 8-ի նիստում նախ ուժը կորցրած ճանաչեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորների թեկնածուներ Ռիմա Ղազարյանի, Ռուբեն Մելքոնյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Մարիա Պետրոսյանի, Սայաթ Շիրինյանի, Դավիթ Սահակյանցի գրանցումը՝ նրանց ինքնաբացարկի դիմումների հիման վրա:

Ապա հիմք ընդունելով ԱԺ նախագահի՝ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների՝ լիազորությունները դադարած համարելու արձանագրությունները՝ ԿԸՀ-ն նրանց մանդատները տրամադրեց «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներին: Այսպիսով խորհրդարանում Արամ Վարդևանյանին կփոխարինի Մհեր Սահակյանը: Վահե Հակոբյանի մանդատը տրամադրվեց Արփինե Վարդանյանին, Հռիփսիմե Ստամբուլյանի մանդատը՝ Արման Ղազարյանին, Ելենա Կիրակոսյանի մանդատը՝ Իրինա Գասպարյանին:

Ավելի վաղ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էին ներկայացրել Արամ Վարդևանյանը, Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres