Հայաստան

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

1 րոպեի ընթերցում

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում և գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ 

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է` 5 մլն դրամ, եթե շահառուն ձեռք բերի կամ կառուցի տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ), 4 մլն դրամ, եթե ձեռք բերի կամ կառուցի իր տունը/բնակարանը վերոնշյալ 242 բնակավայրերից բացի ՀՀ ցանկացած այլ մարզային բնակավայրում, 3 մլն դրամ՝ Երևան քաղաքում (բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու)։ 

Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում