Հայաստան

Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» հաստատության սաներին ուղեկցել է առաջին դասարան

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանը «Երևանի մանկան տուն» հաստատության սաներին ուղեկցել է առաջին դասարան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Երևանի մանկան տուն»՝ հաստատության երեք առաջին դասարան գնացող սաներին ուղեկցելու Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոց, որտեղ 1988-1998թթ․ իր ուսումնառությունն է ստացել նաև նախարար Թորոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Գիտելիքի և դպրության օրվա առիթով նախարարը շնորհավորել է բոլոր դպրոցականներին՝ մաղթելով նոր գիտելիքներով, ձեռքբերումներով և հաջողություններով լի ուսումնական տարի։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ունենա կրթություն ստանալու, զարգանալու և իր ներուժը լիարժեք իրացնելու հավասար հնարավորություն։

Նախարարը շեշտել է, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքը ապագա մասնագիտության ընտրության, արժանապատիվ աշխատանքի և բարեկեցիկ կյանք ունենալու կարևորագույն գրավականն է։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում