Տարածաշրջանային

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ռազմական ղեկավարությանը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի ռազմական ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի նախագահականը:

Հանդիպմանը մասնակցած թուրքական պատվիրակության կազմում եղել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմածովային ուժերի հրամանատարը և ռազմաօդային ուժերի հրամանատարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում