Քաղաքականություն

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն արտաքին քաղաքականության տարեկան ուղերձում վերահաստատել է Հայաստանին աջակցելու կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարն արտաքին քաղաքականության տարեկան ուղերձում վերահաստատել է Հայաստանին աջակցելու կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը նոյեմբերի 8-ին խորհրդարանում հանդես է եկել արտաքին քաղաքականության վերաբերյալ տարեկան ուղերձով, որի ընթացքում գովասանքի խոսքերով է անդրադարձել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ շեշտելով Հայաստանին աջակցելու կարևորությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թ. պատերազմից հետո ԵՄ կարևոր միջնորդական առաքելություն է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ժան Ասելբորնն ասել է. «Մենք չպետք է մոռանանք ժողովրդավար Հայաստանը, որն այսօր խոցելի է»։ Այս համատեքստում նախարար Ասելբորնը ողջունել է հոկտեմբերին Հայաստան-Ադրբեջան սահմանին քաղաքացիական առաքելության տեղակայելու ԵՄ որոշումը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում