Հայաստանում նոյեմբերի 5-ին շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել՝ 451 հազար տնկանյութով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապետական ծառատունկի ընթացքում, որն անցկացվել է նոյեմբերի 5-ին, Հայաստանում շուրջ 130 հա ծառատունկ է իրականացվել՝ 451 հազար տնկանյութով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվեց համապետական ծառատունկ, որի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծառատունկի աշխատանքներ իրականացվեցին նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ջերմուկի անտառպետությունում, «Արագածոտնի անտառտնտեսություն», «Արծվաբերդի անտառտնտեսություն», «Թումանյանի անտառտնտեսություն» և «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղերում։

Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, հացենի, թեղի, խնձորենի, թխկի, կաղնի, կեչի, արջատխիլ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ համապետական ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ՊՈԱԿ-ներով, պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է անտառների պահպանման և վերականգնման օրակարգը՝ պարտավորվելով կրկնապատկել իր անտառածածկույթը մինչև 2050 թվականը, և այս ծառատունկը ևս մեկ քայլ էր այդ օրակարգի շրջանակում։

Հայերեն Русский

«Բարգավաճ Հայաստան»-ը գնալու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնի հետևից

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում