Քաղաքականություն

Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Էդմոն Մարուքյան

1 րոպեի ընթերցում

Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը, որը ագրեսիա է գործել, գլխատել ու գնդակահարել խաղաղ բնակիչներին, սպանել ու հազարավոր մարդկանց էթնիկ զտումների ենթարկել, այժմ փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ։ Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները»,- գրել է Մարուքյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում