Միջազգային

Պենտագոնը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Պենտագոնը 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը 275 մլն դոլար գումարի սպառազինությունների եւ այլ օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային: Այդ մասին հաղորդել Է Associated Press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրա համաձայն, նոր փաթեթում ոչ մի նոր խոշոր սպառազինություն չկա:

Այս անգամ ամերիկյան օգնությունը հիմնականում ուղղված Է արկերի պաշարների համալրմանը՝ արդեն առկա սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS հրթիռային համակարգերի համար:

Նշվում Է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում