Տարածաշրջանային

Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարց:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված են երկրի տնտեսական զարգացումներին, Թուրքիայի արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներին, Թուրքիա-Հունաստան հարաբերություններում առկա լարված իրավիճակին, ռուս-ուկրաինական հարաբերություններին և նրանց միջև ընթացող ռազմական գործողություններին, Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս իրականացվող ռազմական գործողություններին, ինչպես նաև Իսրայելի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Օրակարգի համաձայն՝ Էրդողանը նիստի ավարտին ուղերձով կդիմի Թուրքիայի հանրությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում