Հասարակական

Սերգեյ Շոյգուն հայտնել է ռուսական և ուկրաինական կողմի զոհերի թիվը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Շոյգուն հայտնել է ռուսական և ուկրաինական կողմի զոհերի թիվը

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ռուսական և ուկրաինական կողմի զոհերի թիվը:

«Սկզբնական շրջանում Ուկրաինայի զինված ուժերը կազմում էին մոտ 201-202 հազար մարդ։ Այս ընթացքում նրանց ԶՈՒ թիվը պակասեց ավելի քան 100 հազարով, որից 61 հազար 207-ը՝ զոհ, 49 հազար 368-ը՝ վիրավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել է նաև, որ ռուսական կողմից զոհվել է 5937 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում