ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը Հայաստանում կլիներ լավագույն լուծումը. Եղիշե Կիրակոսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայումը Հայաստանում կլիներ լավագույն լուծումը, այստեղ հիմա նոր ու բազմազգ ներկայություն է պետք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» տաղավարում ասել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` ներկայացնելով ՀՀ կառավարության միջազգային հարցերով գրասենյակի` Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացրած դիմումի մանրամասները։

«Այդուհանդերձ, այդ գործընթացն այսօր բարդ է պատկերացնել ու կանխատեսել՝ հաշվի առնելով գլոբալ քաղաքական իրողությունները», - հավելել է ՀՀ ներկայացուցիչը։

Խոսելով սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանի երկայնքով ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման մասին` Եղիշե Կիրակոսյանն ասել է, որ իրավական տեսանկյունից Ադրբեջանի նշված գործողությունները գնահատելը շատ պարզ է, քանի որ դրանք կոպտագույն կերպով խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթները։

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Հայերեն English Español Français Русский

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին