Երևանի Մուրացանի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով բնակիչը վնասվածք է ստացել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 15։06-ին ահազանգ է ստացել, որՄուրացանի փողոցում գտնվող տներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը15։37-ին, մարվել՝ 15։59-ին։ Այրվել է ննջասենյակը (մոտ 50 քմ)՝ գույքով և մասամբ ջերմահարվել է հյուրասենյակի առաստաղը (մոտ 350 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տան բնակիչը(Ա․ Մ․,ծնված2007 թ․)վնասվածք է ստացել, ումփրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները