Հասարակական

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 5-8 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 5-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 14-ին՝ առանձին շրջաններում, 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 14-ին՝ նաև ամպրոպ: Սեպտեմբերի 12-13-ը, 15-ի ցերեկը և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, իսկ 14-15-ը՝ կնվազի 5-8 աստիճանով»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-13-ը և 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-19 մ/վ արագություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում