Հունաստանի վարչապետը Եվրոպայի համար արտակարգ ծանր ձմեռ է կանխատեսել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Եվրոպայի համար արտակարգ ծանր ձմեռ է կանխատեսել և կրկին առաջարկել սահմանել բնական գազի գների առավելագույն շեմը: Միևնույն ժամանակ, նա կրկին կշտամբել է Ռուսաստանին գազի բարձր գների և աննախադեպ գնաճի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Միջազգային իրավիճակը, ցավոք, ծածկված է մութ ամպերով՝ կանխատեսելով արտակարգ ծանր ձմեռ։ Ուկրաինայում պատերազմի կես տարին արդեն անցել է, Ռուսաստանը հարձակվում է ամբողջ Եվրոպայի վրա՝ որպես զենք օգտագործելով բնական գազը, որի գները բարձրացել են 1000 տոկոսով: Դրանք տասն անգամ ավելի բարձր են, քան մինչ ճգնաժամը, ինչը բարձրացնում է էլեկտրաէներգիայի արժեքը, խթանում աննախադեպ գնաճային ճնշումները», - ասել է Միցոտակիսը:

Խոսելով Եվրոպայի տնտեսական խնդիրների մասին՝ Միցոտակիսն ասել է, որ այժմ ժամանակն է իրականացնելու այն, ինչ նա առաջարկել էր իր գործընկերներին ուղիղ յոթ ամիս առաջ՝ սահմանել բնական գազի գների առավելագույն շեմը և տարանջատել բնական գազի և էլեկտրաէներգիայի գները։

«Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է համաեվրոպական արձագանք ճգնաժամին»,- ընդգծել է նա։

Ըստ աղբյուրի՝ նախկինում Մոսկվան բազմիցս հերքել է այն պնդումները, թե գազը կամ նավթն օգտագործում է որպես քաղաքական ճնշման զենք: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը օգոստոսի 30-ին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր բոլոր պարտավորությունները, իսկ խոչընդոտները ԵՄ երկրներն են, Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնք պատժամիջոցներ են կիրառում և խոչընդոտում գազի մատակարարմանը։

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը