Հայաստանի և հայկական երաժշտության հետ ինձ երկար տարիներ են կապում. Դանիել Ռայսկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի 12-րդ համերգի ընթացքում հնչել են Էդվարդ Էլգարի, Սեմյուել Բարբերի, Տիգրան Մանսուրյանի, Ալեքսեյ Շորի, Ջոն Բրաննինգի ստեղծագործությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգը ղեկավարում էր դիրիժոր Դանիել Ռայսկինը, ով Ուինիփեգի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, ինչպես նաև՝ Բելգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։

Դանիել Ռայսկինը «Սիմֆոնիկ Երևան» փառատոնի ընթացքում ղեկավարել է 5 համերգ։ Ըստ նրա՝ հնարավոր չէ կապ հաստատել ունկնդրի հետ, եթե կոնտակտ չկա նվագախմբի, երաժիշտների հետ։

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ դիրիժորը նկատել է, որ մարդկային և պրոֆեսիոնալ կոնտակտը կոլեկտիվի հետ շատ հեշտ է ստացվել։

«Մշակութային ընդհանրությունները համախմբում են մեզ։ Դպրոցը, հատկապես լարայինների, շատ հոգեհարազատ է ինձ, ես ինքս նույն դպրոցն եմ անցել։ Ինձ Հայաստանի և հայկական երաժշտության հետ երկար տարիներ են կապում, սովորել եմ հայկական ծագում ունեցող նշանավոր ալտահար ՔիմՔաշքաշյանի մոտ, ունեմ բազմաթիվ հայ ընկերներ, ներկայացրել եմ հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ, ձայնագրել եմ Խաչատրյանի կոնցերտներն ու ռապսոդիաները։ Այնպես որ՝ ինձ համար սա մի մշակույթ է, որտեղ ես ինձ շատ հարմար եմ զգում»,- ասում է նա:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմի հետ ելույթ է ունեցել Չինաստանը ներկայացնող կիթառահար Շվովֆեյ Յանը։ Վերջինս իր միջազգային հաջողության շնորհիվ ելույթ է ունեցել ավելի քան 50 երկրների հեղինակավոր համերգասրահներում՝ աշխարհի առաջատար նվագախմբերի հետ:

Օգոստոսի 12-25-ը Երևանում անցկացվել է Symphonic Yerevan միջազգային երաժշտական փառատոնը, որը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։

Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։

Հայերեն English Español Русский Türkçe

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները