Տարածաշրջանային

Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել

1 րոպեի ընթերցում

Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զապորոժիեի շրջանի ադրբեջանցիների կոնգրեսի նախագահ Վահիդ Թահմազովը հայտնել է, որ Դոնեցկի մարզում ադրբեջանցի զինծառայող է սպանվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թահմազովն այս լուրը հայտնել է ադրբեջանական Report-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նա նշել է, որ սպանվածը Էլշադ Ագալովն է, ով ռազմական գործողություններին մասնակցել է «Վրացական լեգեոնի» կազմում:

Թահմազովի փոխանցմամբ՝ ադրբեջանական կոնգրեսը ներկայումս զբաղվում է սպանվածի դիակը Ադրբեջան տեղափոխելու հարցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում