Քաղաքականություն

Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը երբեք որևէ կառավարության չի խնդրել գաղտնալսել որևէ մեկի հեռախոսը. դեսպան Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, Tribune հրատարակության խնդրանքով մեկնաբանելով ՊԱՍՕԿ կուսակցության նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման վերաբերյալ հարցը, կտրականապես հերքել է Հայաստանի որևէ ներգրավվածություն ՊԱՍՕԿ-ի նախագահ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսազրույցների գաղտնալսման գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մկրտչյանը նշել է.

«Դա անամոթ սուտ է։

Հայաստանը ԵՐԲԵՔ որևէ կառավարության չի խնդրել՝ գաղտնալսելու որևէ մեկի հեռախոսը»։

Ավելի վաղ ekathimerini.com-ը գրել է, որ ՊԱՍՕԿ-ի ղեկավար Նիկոս Անդրուլակիսը հայտարարել է, թե փորձ է արվել իր հեռախոսի վրա տեղադրել անօրինական Predator լրտեսող ծրագիրը։ Նշվում է, որ Հունաստանի հետախուզության ղեկավարն իբր պնդել է, թե Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսումն իրականացվել է ուկրաինական և հայկական հատուկ ծառայությունների խնդրանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում