Թալինի օրը համախմբել էր Արագածոտնի մարզի տարբեր համայնքների բնակիչներին․ մասնակից էր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում թալինցիներն աչքի են ընկնում ազգային արժեքների պահպանման, տարածման, գովերգման մեծ ձգտումով և հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որն այս տարի նշվել է հուլիսի 16-ին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանից։

«Թալինի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը, թալինցի լինելու հպարտությունն արտահայտելու լավագույն առիթն էր՝ Թալինի օրը, որը նշանավորվեց գունեղ միջոցառումներով։ Ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորրյանը, Թալին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տավրոս Սափեյանը, մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։

Տոնակատարության օրակարգը հագեցած էր․ քաղաքի կենտրոնական փողոցները ողողված էին վառ գույներով՝ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, գեղարվեստական կատարումներ․․․ամենուրեք ջերմ մթնոլորտ էր։

Միջոցառումը պաշտոնապես ազդարարվեց ժամը 17․00-ին՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագով, այնուհետև պետական այրերն այցելեցին Թալինի գերեզմանատուն և գլուխ խոնարհեցին Արցախյան պատերազմների հերոսների շիրիմների առջև։ Հաջորդ կանգառը պատմական հին հուշարձան համարվող Կաթողիկե եկեղեցին էր, որտեղ տոնակատարության մասնակիցներն ունկնդրեցին Թալինի երաժշտական դպրոցի սաների կատարումները։ Քայլերթով դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ տանող ճանապարհին մարզպետը ծանոթացավ թալինցի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տոնակատարության հիմնական մասը հրապարակում էր՝ ազգային և ժամանակակից պարերի, երգերի համադրությամբ։ Հրապարակում ներկաներին ողջունել է Տավրոս Սափեյանը՝ ընդգծելով, որ թալինցու համար այս տարի Թալինի օրը նշելը սպասված էր, քանի որ վերջին տարիներին այն չի նշվել պատերազմի և համավարակի պատճառով։

Շնորհավորելով համերկրացիներին՝ համայնքի ղեկավարը հորդորել է շատ սիրել Թալինը, նպաստել նրա զարգացմանը։ Այս համատեքստում նա շնորհակալագրեր է հանձնել Թալինի զարգացման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ այդ թվում՝ ճարտարապետների, տարբեր նախաձեռնությունների հեղինակների, երիտասարդների․․․

Նշվում է. որ տոնը շարունակվել է երաժշտական ուրախ նոտաներով, ազգագրական երգ ու պարով, որին միացել են ան մասնակիցները։

Թալինի օրն ամփոփվել է 22․00-ին՝ շքեղ հրավառությամբ։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն