Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը մեկնարկեցին Եվրոպայի արագ շախմատի մրցաշարում
1 րոպեի ընթերցում
![Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը մեկնարկեցին Եվրոպայի արագ շախմատի մրցաշարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/12/872252.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը ավարտեցին ելույթները արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարում Մովսիսյանը 11 հնարավորից հավաքեց 8 միավոր և զբաղեցրեց 26-րդ տեղը, իսկ Զավեն Անդրիասյանը` 7,5 միավորով 39-րդ տեղում է:
Դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա կայծակնային շախմատի մրցաշարը: