Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարում
1 րոպեի ընթերցում
![Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/06/851504.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ավարտվեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարը: «Արմենպրես»-ը `վկայակոչելով Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը, հայտնում է, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը ճանաչվել է հաղթող: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 6 այլ շախմատիստի հետ կիսել առաջին հորիզոնականը: Այնուհանդերձ, ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հենց Մովսիսյանին է բաժին հասել չեմպիոնական տիտղոսը:
Շախմատայի մրցաշարին մասնակցում էին 30 երկրների 180 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 15 գրոսմայստեր և 21 միջազգային վարպետ:Սերգեյ Մովսիսյանը հաղթանակի շնորհիվ 6 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: