Քաղաքականություն

Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ

1 րոպեի ընթերցում

Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Արագածոտնի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի, իսկ Սեդրակ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոր մարզպետեր նշանակելու որոշումներն ընդունվեցին կառավարության հունվարի 13-ի նիստում:

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին վստահության համար և հավաստիացրեց, որ անելու է ամեն ինչ, որպեսզի արդարացնի սպասելիքները:

Արարատի նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար: «Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր սպասելիքները»,- ասաց Թևոնյանը:

Մինչ նոր նշանակումները ՀՀ կառավարության որոշմամբ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել էր Արագածոտնի մարզպետի պաշտոնից, իսկ Ռազմիկ Թևոնյանն՝ Արարատի մարզպետի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում