Սպորտ

Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան սահմանել են աշխարհի ռեկորդ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան սահմանել են աշխարհի ռեկորդ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրահայում տեղի ունեցավ շախմատային յուրօրինակ մրցամարտ, որին մասնակցել են Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանն ու Դավիդ Նավարան, ովքեր շախմատ խաղացին միանգամից 12 խաղատախտակի վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչ այդ պաշտոնապես ռեկորդային էր համարվում Միխայիլ Տալի ու Դավիդ Բրոնշտեյնի մրցախաղը, որում մրցակիցները շախմատ էին խաղացել միանգամից 8 խաղատախտակի վրա:

Ինչպես մրցախաղից հետո նշեց Նավարան, գերազանցել այդպիսի ռեկորդը այդքան էլ դժվար չէր, իսկ ահա խաղալ միանգամից 12 պարտիա և ցույց տալ բարձր մակարդակ բավականին դժվար է: Մրցախաղն ընդհանուր առմամբ տևեց 3 ժամ և ավարտվեց Նավարայի հաղթանակով` 8.5-3.5 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում