Սերգեյ Մովսիսյանը Մեն կղզու մրցաշարում առաջատարից ետ է մնում կես միավորով
1 րոպեի ընթերցում
![Սերգեյ Մովսիսյանը Մեն կղզու մրցաշարում առաջատարից ետ է մնում կես միավորով](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/10/862629.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿԵՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի են ունեցել «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 4-րդ տուրերի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 4-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Ալեքսանդր Լենդերմանին, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Էրվին Լյամիի հետ: 4-րդ տուրը հաղթական է եղել Հրանտ Մելքումյանի համար. նա հաղթել է Թերեզա Ռոդշտեյնին: Խաղացված 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ալեքսեյ Շիրովը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: 5 շախմատիստ, որոնց թվում է նաև Սերգեյ Մովսիսյանը, առաջատարից ետ են մնում կես միավորով: Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը` 2,5: