«Ոսկե ծիրանի» շրջանակում հանրությանը ներկայացվեց Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գիրքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոգետ, մշակութաբան Կիրիլ Ռազլոգովը «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքում ներկայացրել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի դիմանկարը՝ եվրոպական, ասիական, ամերիկյան կինոփառատոններում, ինչպես նաև խորհրդային և հետխորհրդային կինոարվեստում ծավալված իրադարձությունների լայն համապատկերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հուլիսի 14-ին Հայաստանի կինոգործիչների միությունում:

Հարություն Խաչատրյանը, որը «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահն է, ընդգծեց, որ Կիրիլ Ռազլոգովը կինոփառատոնի կարևոր հենարաններից է եղել շուրջ 17 տարի և շատ են ցավում, որ արդեն երկու տարի է՝ իրենց հետ չէ:

«Մենք շնորհակալ ենք նրա կատարած աշխատանքի համար, նրա գրքերի, մեր փառատոնում ունեցած ներդրման համար: Մենք շատ ենք ճամփորդել: Ես մոռանում էի որոշ դրվագներ, իսկ նա գրում էր հիշողությունները, որոնք վերածվեցին գրքի: Այս գիրքը ոչ այնքան ֆիլմերի, որքան մեր մտերմության, մեր ճամփորդությունների մասին է»,-ասաց Խաչատրյանը:

Կինոգետ, սցենարիստ, «Ոսկե ծիրանի» համահիմնադիր Միքայել Ստամբոլցյանը Կիրիլ Ռազլոգովին ճանաչել է 1964 թվականից: Միասին սովորել են, համագործակցել: «Նա կենսուրախ ու շատ նպատակասլաց մարդ էր: Երբ չընդունվեց Կինեմատոգրաֆիայի ինստիտուտ, հետո այնտեղ վերադարձավ որպես դասախոս, երբ նրան չընտրեցին որպես կինոյի ինստիտուտներից մեկի տնօրեն, նա իր սեփական ինստիտուտը բացեց ու գլխավորեց այն: Ռազլոգովը երբեք չէր տրտնջում, չէր բողոքում ու շարունակ աշխատում էր: Դա է պատճառը, որ նրան շատ էինք սիրում ու ցավով փաստում, որ այլևս մեզ հետ չէ»,-ասաց Ստամբոլցյանը:

Կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ Ռազլոգովը մարդ-մշակույթ էր: «Նրա հետ հաղորդակցվելը, զրուցելը, անգամ բանավիճելը հետաքրքիր էր: Փայլուն հումոր ուներ, նվիրված էր ու լավ ընկեր էր»,-շեշտեց նա:

«Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքում ի հայտ են բերվում էկրանային արվեստի տեսանելի և խորքային գործընթացները՝ խաղարկային և վավերագրական մտածողության հիմքերի, զանազան մշակութային համայնքների փոխազդեցությամբ: Հենց դրանք են խթանել ռեժիսորի նորանոր ստեղծագործական որոնումները՝ մշտապես վերադարձնելով նրան հայ մշակույթի ակունքներին:

Գիրքը նախատեսված է ուսանողների և կինեմատոգրաֆիական մասնագիտություններ դասավանդողների, ինչպես նաև ընթերցող լայն լսարանի համար:

Հայերեն

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո