Հասարակական

Նախատեսվում է բացառել անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործադիրը ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով մասնավորապես նախատեսվում է բացառել անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը:

«Առաջարկվում է Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում հստակեցնել կալանավորված անձանց հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ունենալու իրավունքը: Վերացվում է ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը, բացառվում է անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը»,-ասաց Թումանյանցը:

Փոխնախարարի խոսքով՝ այս փոփոխությունները թույլ կտան գործնականում առավել արդյունավետ կերպով ապահովել կալանավորված անձանց հոգեկան առողջության իրավունքի պաշտպանությունը, այդ թվում չպիտակավորել ինքնավնասման հակում ունեցող անձանց՝ խստորեն պատժելու փոխարեն շեշտը դնելով ինքնավնասման հակում ունեցող անչափահաս, ինչպես նաև կերակրող մայր կալանավորված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա:

Հայերեն

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը