Պատահարներ

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 10-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է GAZ մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած GAZ, Lexus և Toyota մակնիշների ավտոմեքենաների վրա։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ավտոմեքենաների վրայից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում