Վարդապետյանը ներկայացրեց, թե ինչ եղանակով է տեսնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը քրեական ենթամշակույթը համարում է արդարադատության ստվերը, դրա դեմ պայքարելու համար կարևորում է ուժեղ, արագ արձագանքող արդարադատության համակարգ ունենալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին:

Աղազարյանը ներքին մարտահրավեր համարեց քրեական ենթամշակույթը: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչն է սնուցում այդ երևույթին, ի՞նչ ճանապարհով պետք է գնալ՝ նվազեցնելու հասարակության վրա դրա վնասները:

«Քրեական ենթամշակույթը արդարադատության ստվերն է: Եթե մարդն արդարություն չի տեսնում պետական ինստիտուտների կողմից, նա փնտրում է այլընտրանքներ: Քրեական ենթամշակույթի դեմ պայքարելու համար պետք է ունենալ ուժեղ և արագ արձագանքող արդարադատության համակարգ՝ սկսած ոստիկանությունից, սկսած հաղորդումն ընդունելու պահից, սկսած ահազանգի պահից, հակառակ դեպքում՝ մարդը միշտ փնտրելու է այլընտրանք»,-ասաց Վարդապետյանը:

Գլխավորի դատախազի թեկնածուն նկատեց՝ չլինի քրեական ենթամշակույթ, լինելու է դրան փոխարինող մեկ ուրիշ բան: Ուրեմն, պետք է լինի մի համակարգ, որն ընդունակ է վերականգնելու արդարության զգացումը:

«Ես կարծում եմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ռադիկալ մեթոդներն ՝ օրենքի փոփոխությամբ, հետապնդումների ձևով՝ բոլորը կարևոր են, բայց շատ ավելի կարևոր ու շատ ավելի խորը թաքնված քար կա, որը խանգարում է «գետի հոսանքին», դա անարդյունավետությունն է, որը երբեմն կարող է դրսևորել արդարադատության համակարգը և դրդել մարդուն՝ գնալ քրեական ենթամշակույթի: Եթե շատ պրիմիտիվացնենք երևույթն՝ ինչո՞ւ է մարդը գնում քրեական ենթամշակույթ կրող անձի մոտ, կհասկանանք, որ գնում է՝ իր անձի հետ կապված խնդրի լուծման համար: Պետք է վերացնել այս կապն, ու այդպես քրեական ենթամշակույթը կդառնա այլևս ոչ ակտուալ: Եթե մարդն ունի «դուռ», ունի տեղ, որտեղ գնալու է արդարություն հայցելու, քրեական ենթամշակույթի գոյության շանսերը գնալով քչանալու են: Միայն ուժեղ մինչդատական վարույթը և դատարանը կարող են այս հարցի դեմ պայքարել»,-եզրափակեց Վարդապետյանը:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա