Մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը. Սերգեյ Կոպիրկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շնորհիվ պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների՝ մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ պետական ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում ընդգծել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունը տարբերվել է ինտենսիվ, վստահելի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների գծով ակտիվ փոխգործակցությամբ: Հետևողականորեն զարգացել և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով՝ ապրանքաշրջանառությունը գերազանցել է մինչհամաճարակային ցուցանիշները և կազմել շուրջ 2,6 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը: Առանցքային նշանակություն ունի երկկողմ արդյունավետ համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային: Մեր երկրներն ակտիվորեն փոխգործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ- ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասել է դեսպանը:

Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում և աջակցելու է այն ամենին, ինչը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար հիմքի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ համառ և լարված աշխատանքներ է տանում տարածաշրջանային խնդիրների լուծման առումով, որոնք ուղղված են թե՛ տրանսպորտային և տնտեսական կապերի բացմանը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ, լիարժեք հարաբերությունների ձևավորմանը:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում