Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

«Դուք Հայաստանի համար հուսալի գործընկեր եք, ում հետ ջերմ համագործակցություն հաստատվել է դեռեւս մինչեւ Ձեր՝ որպես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելը: Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Ձեր գործունեությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Կողմերը համակարծիք են եղել Եվրոպայի խորհրդի ծրագրային համագործակցության կարեւորություն շուրջ, ինչը մեծ նշանակություն ունի նաեւ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում մասնավորեցվել են ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ 2019-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը:

Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Անդրադարձ է եղել միջազգային մասնագիտացված կառույցների ահազանգող զեկույցներին: Քննարկվել է վերջերս Human rights watch-ի հրապարակած զեկույցը, ուր զետեղված են փաստեր ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների մասին:

Ալեն Սիմոնյանն ափսոսանք է հայտնել 2021 թ. հունվարին Դունյա Միյատովիչի՝ Հայաստան եւ Արցախ նախատեսված այցի չեղարկման վերաբերյալ:

Նամեծապես կարեւորել է տիկնոջ այն դիրքորոշումը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մուտք ունենա ԵԽ անդամ պետություններն ընդգրկող ամբողջ տարածքը, ներառյալ՝ հակամարտության, այսպես կոչված, «գորշ գոտիներ»: Նա նկատել է, որ Արցախը Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածք է, որտեղ ապրում են եվրոպացիներ, եւ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները:

Կողմերն ընդգծել են Արցախի դեմ պատերազմի հումանիտար ավերիչ հետեւանքների լուծման գործում ԵԽ դերի կարեւորությունը:

Հայերեն Русский

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս