ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի որոշ դրույթներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի որոշ դրույթներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Ինչպես արդեն բազմիցս հանրությանը իրազեկվել է՝ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որից հետո մի շարք գործարքներ օրենքի ուժով պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով:

Հատկանշական է, որ հունիսի 9-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հավանոթյուն տվեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ անկանխիկ գործարքների վերաբերյալ օրենքի պահանջները չպահպանելը հանգեցնելու է գործարքի անվավերության, մասնավորապես՝ նման գործարքը համարվելու է առոչինչ: Օրինակ, եթե անշարժ գույքի կամ ավտոմեքենայի առուվաճառքի գինը գնորդը չվճարի անկանխիկ ձևով, ապա գործարքը ի սկզբանե կլինի անվավեր, այսինքն՝ գոյություն չունեցող: Տվյալ պարագայում ցանկացած շահագրգիռ անձ կարող է 10 տարվա ընթացքում դիմել դատարան և պահանջել առոչինչ ճանաչել գործարքը: Դրա արդյունքում գործարքի կողմերը ստիպված են լինելու միմյանց վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը կամ դրամով փոխհատուցել արժեքը: Նույնը վերաբերելու է նաև այն դեպքերին, երբ օրենքի պահանջները կատարելուց խուսափելու համար գործարքի գումարը մաս-մաս կվճարվի:

Օրենքը խախտելու պարագայում անձը կտուգանվի 100.000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ, Օրենքով սահմանվել է, որ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են ունենալ POS-տերմինալներ և հաճախորդի պահանջով` անկախ գումարի չափից ընդունել անկանխիկ վճարում: Հակառակ դեպքում, տնտեսվարողը կտուգանվի 300 հազար դրամի չափով:

Վերոնշյալ պահանջների կատարումը վերահսկում և խախտման դեպքում պատասխանատվության միջոցներ է կիրառում Պետական եկամուտների կոմիտեն:

Տեղեկացնենք, որ ըստ օրենքի պահանջի՝ 300,000 ՀՀ դրամը գերազանցող մի շարք գործարքներ պետք է իրականացվեն միայն անկանխիկ ձևով: Օրինակ, ապրանքի առուվաճառքի, ծառայությունների մատուցման, պարտքի դիմաց գումար վճարելը և նմանատիպ այլ գործարքները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Իսկ պետական գրանցման ենթակա գործարքների (ավտոմեքենայի, անշարժ գույքի և այլնի առուվաճառքի) դեպքում պարտադիր անկանխիկ եղանակով կատարման ենթակա են այն գործարքները, որոնց շեմը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը»,- ասվում է պարզաբանան մեջ:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար