Ջանֆիդա գյուղում առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվել է մի ողջ զինանոց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը հունիսի 8-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերել է տարատեսակ զենք-զինամթերքի մի ողջ տեսականի, այդ թվում` գիշերային տեսադիտարկման երկու սարք, լուսաձայնային երեք նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, տարբեր տիպի ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Meta-ն Թրամփին կվճարի 25 մլն դոլար՝ նրա օգտահաշիվների արգելափակման համար

Հայաստանը նվիրված և հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին․ ԱԳ նախարար

Հուսանք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության այնպիսի պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ. Վրաստանի ԱԳ նախարար

ՀՀ կառավարության նիստ

2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերությունները գրանցել են շոշափելի առաջընթաց․ Արարատ Միրզոյան

Հայաստանն ավանդաբար Վրաստանի առաջին 10 տնտեսական գործընկերների ցանկում է. Մակա Բոճորիշվիլի

Երևանում բոլոր բակային տարածքների նատրիումային լամպով լուսատուները փոխարինվել են ժամանակակից լեդ լուսատուներով

ԱՄՆ-ի և Ճապոնիայի ղեկավարները փետրվարի 7-ին հանդիպում են պլանավորում

Արարատ Միրզոյանն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարի՝ Թբիլիսի այցելելու հրավերը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն